Քաբուլում մարդիկ գրոհում են տարհանող ինքնաթիռները (Տեսանյութ)

Քաբուլում մարդիկ գրոհում են տարհանող ինքնաթիռները (Տեսանյութ)

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մարդիկ գրոհում են տարհանող ինքնաթիռները: Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես են ուղևորները փորձում մտնել ռազմատրանսպորտային Boeing C-17 ինքնաթիռ: Հերթում են ինչպես արտասահմանցիներ, այնպես էլ տեղաբնակներ:

Ընդ որում, «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, թե մարդիկ վախենալու առիթ չունեն և պետք է մնան իրենց հայրենիքում:

Քաբուլում պարետային ժամ է սահմանվել ժամը 21:00-ից, հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզակվալան: Սահմանափակումները սահմանվում են «անկարգությունները կանխելու և Քաբուլի բնակիչների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար»:

Միրզակվալը քաղաքացիներին հորդորել է հանգստություն պահպանել և 21:00-ից հետո չլքել իրենց բնակության վայրը: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող նախագահական պալատից «Թալիբանը» շուտով կհայտարարի «Աֆղանստանի իսլամական էմիրության» ստեղծման մասին, հաղորդել է AP-ն՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցիչներին:

Տեսանյութը ստորև