Փոքրիկներն իրենց հոր հետ սահմանամերձ Հադրութում տուն են կառուցում․ սա կոչվում է կյանքի պայքար (տեսանյութ)

Փոքրիկներն իրենց հոր հետ սահմանամերձ Հադրութում տուն են կառուցում․ սա կոչվում է կյանքի պայքար։

Տեսե՛ք, խնդրում եմ, սա մեր հողն է՝ Հադրութը, որի վրա քանի-քանի հերոս տղեքի արյուն է թափվել։ Ցավոք, ոմանց «թեթև» ձեռքով դրված է խաղասեղանին և որոշվում է, թե ինչ ճակատագրի արժանանա․ հանձնվի՞ թշնամուն, թե՞ շարունակվի արյունոտ պայքարը՝ ջահելների կյանքի հաշվին և ամեն գնով պահպանվի, որպես մեր սրբություն, մեր արժանիք։

Այն ընթացքում, մինչ այս հողի հարցն է որոշվում, հայ քաջ զինվորները համառորեն շարունակում են անառիկ պահել Հադրութի սահմանները՝ առանց որևէ երկմտանքի։ Սակայն սահմանին՝ կատարյալ մթի ու ահի մեջ կանգնած զինվորին միայն զենքը չէ, որ ուժ ու համարձակություն է տալիս, այլ նրա թիկունքում ապրող անմեղ, կյաքով  լեցուն, խաղաղ բնակիչներն են, որոնց ապրելու ցանկությունը ստիպում է զինվորին սթափ մնալ ու պարտավորեցնում, նույնիսկ աննկարագրելի ուժասպառ վիճակում չհանձնվել քնին ու արդուն մնալ՝ հսկելով նենգ թշնամու ամեն քայլը։

Ահա այդպիսի մի ընտանիքի վառ օրինակը կտեսնեք ստորև ներկայացված տեսանյութում, որտեղ նրանք սահմանամերձ Հադրությում ապրում են, ոչ թե ժամանակավոր, այլ ընդմիշտ բնակվելու ցանկությամբ։ Իմ ասածների ապացույցն է այն, որ հայրն իր երկու ձագուկների հետ տուն է կառուցում․ հայրը կառուցում է, փոքրերն օգնում են՝ ամեն մեկը իր նուրբ ու փոքրիկ ձեռքերով մի-մի քար փսոը գցելով։

Դե հիմա ասեք․ ո՞նց կարող ես հանձնվել, երբ տեսնում ես այս ընտանիքին, որ ջանք ու եռանդ չի խնայում բարեկեցիկ կյանքով ապրելու, բազմանալու, մշակելու ու ծաղկեցնելու Հադրութը, և իր հույսն ու ապավենը հայ զինվորն է․․․