Փոխհրաձգություն ադրբեջանաիրանական սահմանին

Փոխհրաձգություն ադրբեջանաիրանական սահմանին

Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության մամուլի կետրոնի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գյոյթեփե սահմանապահ ջոկատի սահմանապահ զորքերի ծառայողական տարածքում՝ Դաշքենդ գյուղի մոտակայքում, սահմանապահ ջոկատը հայտնաբերել է երկու անհայտ անձի, ովքեր փորձում են խախտել պետական ​​սահմանը և ներթափանցել Ադրբեջանի տարածք։

Սահմանապահները նախազգուշական կրակոց են արձակել օդ։ Սակայն սահմանախախտները հրազենից կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ ու փորձել փախչել դեպքի վայրից։

սահման զորքեր

Ադրբեջանցի սահմանապահները խախտողների նկատմամբ զենք են կիրառել և վնասազերծել նրանցից մեկին։ Ձեռնարկվում են միջոցառումներ սահմանախախտի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Մյուսի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 4270 տուփ Marlboro, Kent, More սիգարետ՝ երկու փաթեթով։

Դեպքի մասին տեղեկացվել է իրանական կողմին