Փլատակների տակ դեռ մարդիկ կան․ չեղարկում եմ այսօրվա իմ համերգը․ Արամ MP3

Փլատակների տակ դեռ մարդիկ կան․ չեղարկում եմ այսօրվա իմ համերգը․ Արամ MP3

Երգիչ, դերասան Արամ MP3-ն «Ինստագրամ» սոցիալական ցանցի միջոցով երկրպագուներին տեղեկացրել է, որ այսօր նախատեսված իր համերգը չեղարկում է։

«Այսօր, ինչպես գիտեք, պետք է տեղի ունենար իմ համերգը։ Բայց, հայտնի պատճառներից ելնելով, ես չեղարկում եմ այսօրվա համերգը և տեղափոխում եմ անհայտ ժամկետով, մնացածի մասին ձեր լրացուցիչ կասեն։

Արամ MP3

Այս պահին միակ ցանկությունս է, որպեսզի որքան հնարավոր է քիչ կորուստներ լինեն։ Դեռ կան մարդիկ, որոնք փլատակների տակ են գտնվում։ Աղոթենք բոլորս, որպեսզի բոլորը ողջ մնան։ Շնորհակալություն ըմբռնման համար», — նշել է Արամը։