Փաստորեն մեր գլխում նստացրին, որ «թշնամու հետ սահմանները բացելը նորմալ է»

Փաստորեն մեր գլխում նստացրին, որ «թշնամու հետ սահմանները բացելը նորմալ է»

Ռոզի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաստորեն մեր գլխում նստացրին, որ «թշնամու հետ սահմանները բացելը նորմալ է»

Վարչապետի աթոռին սոսնձված մարդու խոսնակ Մանե Գևորգյանը որոշ մանրամասներ է հայտնում սույն թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման վերաբերյալ:

Ինչը իհարկե որոշ հարցեր է առաջացնում: Նախ պարզ է դառնում, որ Ադրբեջանը կօգտագործի իր մոտ գտնվող հայ գերիների խաղաքարտը բանակցություններին առավել շահեկան դիրքերից հանդես գալու համար:

Բացի դրանից Գևորգյանը նշում է, որ բանակցությունների օրակարգում չի լինելու Մեղրիի միջանցքի տրամադրման հարցը:

Իրան Հայաստան սահման

Այդ դեպքում հարց է առաջանում, թե առանց Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհի ինչպե՞ս է Բաքուն նմանատիպ տարանցիկ ուղիներ տրամադրելու հայկական կողմին ՌԴ և ԻԻՀ հետ ցամաքային կապի համար:

Եվ վերջապես ինչպե՞ս է երկաթուղային ճանապարհով իրականացվելու կապը Հայաստանի կենտրոնական շրջանների և Սյունիքի միջև Նախիջևանով: («Հայաստանի և Սյունիքի միջև» ձևակերպումն էլ մարսեցինք)Եվ ընդհանրապես այս պահը մի փոքր անհասկանալի է, քանի որ Երևանի կայարանից Նախիջևանով երկաթուղային կապ գոյություն ուներ Խորհրդային միության ժամանակ Իրանի հետ:

Այս հարցն ունի հավելյալ պարզաբանման կարիք»: