Փաշինյանի վարկանիշը նվազում է. պատճառն այն է, որ Քոչարյանն է սննկանում. Արթուր Դանիելյան

Փաշինյանի վարկանիշը նվազում է. պատճառն այն է, որ Քոչարյանն է սննկանում. Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանը հիմա ուժեղ է քան երբևէ, բայց նաև իր իշխանավարման ամենաթույլ վիճակում է: Սա շատ կարևոր ֆենոմեն է, որ հստակ հասկանալ է պետք:

5 ամիս առաջ Փաշինյանի խոսքերով իր ԱԳՆ-ում Միքայել Մինասյանի անունը լսելիս ջանները դող էր ընկնում: Ոստիկանությունը վերից վար սպասում էր հրահանգի Փաշինյանի դեմ դուրս գալու համար, նույն վիճակը ՊՆ-ում էր ու ԱԱԾ-ում, դատարանները հրաժարվում էին քննել ընդդիմադիրների վրա կարված գործերը:

Այդ իրավիճակում Քոչարյանը պահանջեց ընտրություններ անցկացնել և փաստացի վերածնեց Փաշինյանին: Հիմա իրավիճակը լրիվ այլ է: Փաշինյանը ինստիտուցիոնալ կառավարման առումով որևիցէ խնդիր չունի:

ԱԺ փոխնախագահ չառաջադրելը միակ հնարավորությունն էր իշխանության մեջ ինստիտուցիոնալ ճգնաժամ ստեղծել, բնականաբար Քոչարյանը արեց ամեն ինչ որ դա հանկարծ տեղի չունենա: Սակայն սրա հետ մեկ տեղ Փաշինյանի վարկանիշը էականորեն նվազում է ու պատճառը այն է, որ Քոչարյանն է սննկանում:

Փաշինյանի հավաքած քվեները պայմանավորված էին բացառապես հակաքոչարյանական կոնսոլիդացիայով: Մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ էդ մարդը այդքան էլ վախենալու չէ ու մեղմ ասած անգործունակ է, հետևաբար Փաշինյանը ժողովրդի ընկալման մեջ այլևս այդքան էլ անհրաժեշտ չէ…

Մոտ ապագայում Քոչարյան-Փաշինյան տանդեմը պետք է փորձի ակտուալիզացնել նախկինոֆոբիան, որպեսզի նորից լեգիտիմացնի Փաշինյանի անհրաժեշտությունը: Մնացած բոլորի պարտականութկունն է աշխարհաքաղաքական տարատեսակ շահեր սպասարկող այդ զույգի կտերը չուտել»: