Փաշինյանի նախընտրական շտաբերից մեկի ղեկավարը Աբովյանում Mercedes-ով տապալել է էլեկտրասյուներն ու հայտնվել կանգառում

Փաշինյանի նախընտրական շտաբերից մեկի ղեկավարը Աբովյանում Mercedes-ով տապալել է էլեկտրասյուներն ու հայտնվել կանգառում

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 6-ին, Աբովյան քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, պարզվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այն վարել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Ջոմարդյանը, ով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Քանի որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել էին, որ նա եղել է ոչ սթափ, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի որոշմամբ նրա սթափությունը պարզելու համար արյան նմուշ է վերցվել, որպեսզի փոձաքննություն անցկացվի:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռոբերտ Ջոմարդյանը աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և նա համատեղության կարգով խորհրդարանական այս ընտրություններում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյնաի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հրազդան քաղաքի նախընտրական շտաբի պետն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamhsyan.com-ը, հունիսի 6-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 22:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի, Աբովյանի նախկին զինկոմիսարիատի մոտ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուներին, տապալել դրանք, այնուհետև առաջ ընթացել ու հայտնվել կանգառում։