Փաշինյանի հետ կառուցողական հեռախոսազրույց եմ ունեցել. Էրդողան

Փաշինյանի հետ կառուցողական հեռախոսազրույց եմ ունեցել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Կուրբան բայրամ տոնի սկզբում Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցին։

Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հետ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել, իրենք էլ մեծ ջանք են գործադրում, որ այդ պատմական հնարավորությունը չկորսվի: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նաև, թե 2020 թվականին Ադրբեջանը հենց Թուրքիայի աջակցությամբ է հաղթել Հայաստանին։

«Հավատում եմ, որ Հայաստանը զարգացումները ճիշտ կընկալի եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կոչերին դրական կարձագանքի։ Դրանով կարճ ժամանակում տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի»,–ասել է Էրդողանը։