Փաշինյանի ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լքում են դահլիճը (Տեսանյութ)

Փաշինյանի ելույթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լքում են դահլիճը (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում ելույթից ունենալուց առաջ «Հայաստան» դաշինքի պատգամավորներից շատերը, օրինակ՝ Վահե Հակոբյանը, Էլինար Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Անդրանիկ Թեւանյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Աղվան Վարդանյանը, Լիլիթ Գալստյանը դուրս եկան նիստերի դահլիճից։

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ, ի նշան բողոքի, լքեց նիստերի դահլիճը։ Այս մասին նիստի մեկնարկին հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Նիստերի դահլիճ կգանք կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու եւ բարձաձայնելու համար»,- ասաց նա։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին ներկայացնում է կառավարության ծրագիրը։

Տեսանյութը ստորև