Փաշինյանի դեմ բողոքի քննությունից հետո դատարանի բակում իրավիճակը լարվեց (Տեսանյութ)

Փաշինյանի դեմ բողոքի քննությունից հետո դատարանի բակում իրավիճակը լարվեց (Տեսանյութ)

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունից հետո դատարանի բակում իրավիճակը լարվել է։

Կադրերում երեւում է, թե ինչպես են զոհված զինծառայողի հարազատը եւ դատական կարգադրիչը միմյանց քաշքշում։

Իրավիճակը հանդարտեցնում են ներկաները։

Նշենք, որ դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում