Մամուլ

«Փաշինյանի բանտարկության սկզբնական շրջանում քրեակատարողական հիմնարկում անընդհատ խնդիրներ էին առաջանում»

Փաշինյանի բանտարկության սկզբնական շրջանում քրեակատարողական հիմնարկում անընդհատ խնդիրներ էին առաջանում

Այս մասին Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։

«Ծանոթ ու անծանոթ գործընկերներիս, որոնք զանգահարում կամ մեսինջերով փորձում են պարզաբանում խնդրել՝ կապված էսօրվա հրապարակման հետ, որտեղ իմ անունն է տրվել Ապերի կողմից, չեմ պատասխանել՝ խնդրելով ժամանակ տալ, որ ծանոթանամ հրապարակմանը:

Առանձին-առանձին չեմ խոսի, որովեհետեւ բոլորի հարցը գրեթե նույնն է, պատասխանս մեկն ու էլի նույնը;

1. Այո, շուրջ մեկ տասնամյակ առաջ, երբ Հայաստանը դեռեւս Սերժի տիրապետության տակ էր, Հայաստանում կային քաղբանտարկյալներ: Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկն էր:

Փաշինյանի բանտարկության սկզբնական շրջանում քրեակատարողական հիմնարկի ներսում անընդհատ խնդիրներ էին առաջանում, որոնք անհանգստացնում էին նրա գաղափարակից ընկերներին ու ՀԱԿ վերնախավին:

ՀԱԿ-ը նախանձելի պատվախնդրությամբ ու պատասխանատվությամբ էր ահազանգում իրավիճակին ու դրսից քայլեր ձեռնարկում իր տղերքի, պայքարի տղերքի անվտանգության համար:

Օրեր շարունակ լրագրողներով հերթապահում էինք, որպեսզի հերթական ահազանգի հետքերով շտապենք քրեակատարողական հիմնարկներ՝ բացառապես կեսգիշերին: Բայց այլ երկիր էր, խաղի այլ կանոններով:

Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ էր թիրախավորված: Հենց այդ օրերին է Ապերը մեզ պետք եկել: Էդ հիմա է քրեական ենթամշակույթ կրող դարձել որոշների համար, իսկ էն ժամանակ նրա ծառայություններից օգտվել են:

Լավ են արել: Լավ ենք արել ու ինքն էլ՝ ճիշտ է արել: Ի դեպ՝ Ապերն էն ժամանակ ուրիշ «պազիվնո» ուներ. ասում էին՝ մի հատ զանգի «մեր ընկերոջը»: Ասում էի՝ ժամին նայե՞լ եք: Թե բա պետք է, ամեն վայրկյանը կարևոր ա:

2. Կարևոր պահերին «պադվադիտ» չարած «մեր ընկերոջ» օգնությանն ենք դիմել, երբ Հայկ Գևորգյանին կալանավորել էին ու նրանից որևեւէ մեկը ոչ մի լուր չուներ: Ուղիղ կապն ապահովվեց; Հեռախոսակամուրջին մասնակցեցին բոլորը եւ ուրախացան «լավ ընկերոջ» օպերատիվ գոյությամբ:

3. Բայց էս հեչ կարևոր չի: Ապերին էլ շատ լավ իմանալով՝ գիտեմ, որ ինքն ակնարկել ա էս մասին ուղղակի փոքրիկի հետ տեղի ունեցածով պայմանավորված՝ առանց որևէ ակնկալիքի կամ սպասման հեռահար նպատակի:

Էս տաս տարվա մեջ շատ ծանր իրավիճակներ են եղել, բայց էդ մասին ոչ դրել ու ոչ էլ վերցրել ենք: Ես ինքս վերջերս մեկ անգամ ու շատ կարևոր տեղ ասել եմ այս մասին, որովհետեւ ավազակապետությունից հոգնած հիմա էլ «մուտիտապետություն» խաղացնելու հավես չունենք:

Հ.Գ. Եվ այնուամենայնիվ, հավատացած եմ, որ ոստիկանության ապօրինի գործողությունների հետ Փաշինյան վարչապետը որեւէ առնչություն չունի»:

Կիսվեք էջում