Փաշինյանի արձանը ափալ-թափալ վերանորոգել են

Փաշինյանի արձանը ափալ-թափալ վերանորոգել են

Hraparak.am-ը գրում է․ Երկու օր առաջ մենք գրել էինք, որ Իջևան քաղաքում, արդեն չորրորդ անգամ կոտրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը, ապա արձանի վրա կարմիր ներկ լցրել:

Նշենք, որ Փաշինյանի արձանը նախկինում տեղադրված էր Իջևան-Նոյեմբերյան մայրուղու հատվածում, սակայն երեք անգամ կոտրելուց հետո արձանը տեղափոխվել է Իջևանի եկեղեցու բակ, սակայն եկեղեցու բակում ևս արդեն չորրորդ անգամ այն կոտրել են:

Քիչ առաջ մեզ տեղեկացրին, որ Նիկոլ Փաշինյանի արձանն այսօր վաղ առավոտյան ափալ-թափալ վերանորոգել են:

Մեր աղբյուրի խոսքով՝ վարչապետ Փաշինյանը 2 օրից գնալու է Իջևան՝ մարզպետ Հայկ Ղալումյանի թոռնիկի ծննդյան խնջույքին մասնակցելու, այդ պատճառով էլ «վերևից» հրամայել են մինչև Նիկոլի Իջևան գնալն արձանն անհապաղ վերանորոգել: