Փաշինյանի արկածները Ղազախստանում. Նարեկ Սամսոնյան

Փաշինյանի արկածները Ղազախստանում, – Նարեկ Սամսոնյանի գրառումը ստորև՝

«Ուրեմն մեր «Նոր Հայաստանի» հպարտ վարչապետ, Աննա Հակոբյանի ամուսին, ամենայն հայոց փրկության փարոս Նիկոլ Փաշինյանին Ղազախստանում նեղացրել են: Նախ Լադիմիր Լադիմիրն (նույն ինքը` Վլադիմիր Պուտինը) ա հրաժարվել հանդիպել Փաշինյանի հետ, հետո Փաշինյանը հրաժարվել ա մասնակցել պաշտոնական ճաշին ու ամեն ինչ չեղարկել ու վերադառնում ա Հայաստան: 

Էս ամեն ինչը տեղի ա ունենում Միհրան Պողոսյանին ապաստան տալու համառ լուրերի, Հայաստանում Փաշինյանի կողմից Սահմանադրական կարգը տապալելու, Սորոսին անցումային արդարադատությունը զիջելու և երկրորդ նախագահ Քոչարյանին ազատելու ֆոնին:

Ու ինձ էնքան հետաքրքիր ա, թե ոնց ա Փաշինյանը էս ամեն ինչի տակից դուրս գալու, բայց ամենացավալին էն ա, որ սրա հետևանքները պետության վրա ա մնալու»: