«Փաշինյանը վերջնականապես «քցեց» Ռուսաստանին». Տիգրան Քոչարյան

«Փաշինյանը վերջնականապես «քցեց» Ռուսաստանին». Տիգրան Քոչարյան

«Փաստինֆո»-ն գրում է․ «Ընդդիմությունն ունի որոշակի թվով անհնազանդության ակցիայի մասնակիցներ, որոնք ցանկացած եղանակին, ցանկացած պահի պատրաստ են դուրս գալ փողոց և մասնակցել հանրահավաքներին։ Եվ դա բավական մեծ թիվ է բողոքների համար, որը ձգտում ունի աճել տարբեր գործոններից կախված:

Այդ թիվը կարող է ավելանալ 2, 3, իսկ եղել է 4 անգամ, իսկ գուցեև՝ կայուն է»,- «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Մեդիափորձագետը անկում չի նկատում։ Նրա խոսքով՝ այս անգամ ժողովուրդը քաղաքական որևէ առաջնորդի կամ քաղաքական կուսակցության հետևից չի գնում։ Ժողովուրդը դուրս է եկել փողոց՝ հանուն հայոց պետականության պահպանման և Արցախի փրկության գաղափարի։ Ինչպես նաև Հանուն Փաշինյանի հրաժարականի, որը կերաշխավորի հայկական պետության գոյությունը։

«Այս պահին «Դիմադրություն» շարժումը պայքար չի մղում իշխանության համար։ Նախատեսվում է ստեղծել ժամանակավոր կառավարություն՝ 250 պրոֆեսիոնալների կադրային պատենցիալով, որոնք կկայունացնեն իրավիճակը երկրում, կիրականացնեն որոշ բարեփոխումներ, որոնցից հետո արդեն հնարավոր կլինի գնալ ընտրությունների»,- նշել է մեդիամասնագետը։

Քոչարյանը կարծում է, որ երկրում իրավիճակն այնպիսին է, որ ժամանակն է հասկանալ, որ մենք չենք գտնվում իրային շուկայում կամ բուտիկում, որպեսզի ընտրենք: Այն մարդիկ, ովքեր հրաժարվում են գալ հրապարակ և հանդես գալ Փաշինյանի իշխանության դեմ, իբր ընդդիմության շարքերում այս կամ այն անձի պատճառով, անկեղծ չեն իրենց խոսքերում։

«Եթե քո առջև պետականության կորստի, երկրի թուրքացման, Արցախի կորստի վտանգ կա, և դու գիտակցում ես, որ դա իսկապես իրական խնդիր է, իսկ դու նստել և ընտրում ես, թե ով է դուր գալիս, իսկ ով ՝ ոչ, ապա դու ուղղակի պատճառաբանություն ես փնտրում սեփական չմասնակցելու համար։

Իսկ եթե ոչ ցանկալի մարդկանց վրա բարդելու հնարավորություն չլինի, ապա կասեն, որ չեն գնում, քանի որ այնտեղ եղանակը վատն է, շները չար են, երաժշտությունը բարձր է կամ էլի ինչ-որ բան կգտնեն։

Այսինքն՝ այդպիսի մարդիկ, որպեսզի արդարացնեն իրենց հանրահավաքներին չմասնակցելը, ցանկացած պատրվակ են հորինում։ Իմ կարծիքով դա ավելի շատ լատենտային նիկոլիզմ է, քանի որ այդ մարդկանց Նիկոլ Փաշինյանն իրականում ձեռնտու է», — կարծում է մեդիամասնագետը։

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի տեսանյութում