Փաշինյանը ներկա է գտնվել Սասուն Միքայելյանի նախաձեռնած հուշահամալիրի բացմանը (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանը ներկա է Հրազդանում Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ կառուցված արցախյան հերոսամարտի հուշահամալիրի բացմանը․

«Հուշահամալիրը կառուցվել և վերակառուցվել է ոչ թե պարտավորանքի կարգով, այլ որպես պարտք․ պարտք Հայրենական պատերազմի, պարտք արցախյան ազատամարտում զոհվածների և պարտք այս բլուրում հանգչող տղաների համար»,- ասաց Սասուն Միքայելյանը։

«Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է։ Բայց ինչի համար են զոհվել զոհվողները նրանք զոհվել են հանուն կյանքի։ Եվ ամեն զոհվողի հետ, ամեն ապրողի պատասխանատվությունը ավելի է մեծանում։ Եվ այս հուշահամալիրները մենք կառուցում ենք ոչ թե զոհվածների, այլ մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանատվությունը, որ ամեն զոհվողի հետ ընկել է մեր ուսերին»,- իր ելույթում ասաց վարչապետ Փաշինյանը։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...