ՄամուլՏեսանյութ

Փաշինյանը հայտարարեց «Արցախը Հայաստան է և վերջ». դրանով երևի ուզեցել է ասել, որ ես եմ ձեր ղեկավարը. Վիտալի Բալասանյան (Տեսանյութ)

Փաշինյանը հայտարարեց «Արցախը Հայաստան է և վերջ». դրանով երևի ուզեցել է ասել, որ ես եմ ձեր ղեկավարը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալ լեյտենանտ Վիտալի Բալասանյանը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն էր Արցախին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Նա այդ ծրագրից չի հրաժարվել»,-հայտարարեց գեներալը:

«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մենք տեսանք անհատներ, խմբեր, կուսակցություններ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում էին, որ Արցախը Հայաստանի մարզ է, իսկ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»:

Դրանով երեւի ուզեցել է ասել, որ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է: Դա քաղաքականության մեջ նորմ չէ: Դա վտանգավոր է, նա մտածված է արել;

Ես վստահ եմ, որ այն քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի փաթեթն է:

Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում

Կիսվեք էջում