«Փաշինյանը զարմանալի մարդ ա, շատ դրական աուրայով»․ Քրիստ Մանարյան (լուսանկար)

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիրլիթ Մակունցը այցելել են վաստակավոր արտիստ Երվանդ Մանարյանին։

Վարպետի որդին՝ Քրիստ Մանարյանը լուսանկարներ է հրապարակել ջերմ երեկոյից՝ կից գրառելով․

«Երեկ Նիկոլ Փաշինյանն ու Լիլիթ Մակունցը եկել էին տեսնելու Երվանդ Մանարյանին: Ջերմ ու անբռնազբոս մթնոլորտով երեկո էր, Փաշինյանը զարմանալի մարդ ա, շատ դրական աուրայով՝ մինչև տուն բարձրանալը բակում ինչքան երեխա կար, բոլորին գրկած, համբերությամբ ու մեծ սիրով հետները լուսանկարվեց, մարդիկ մոտեցան ինչ-որ խնդիրներով՝ նրանց էլ հերթով լսեց, միշտ ինքը առաջինը հարցնելով՝ ՙՈ՞նց եք, ինչ կա-չկա՚: Մի կին չդիմացավ ու բացականչեց՝ ՙԱխր ինչի՞ եք Դուք էսքաաաան բարի…: Ժպտում ա ու ուսերն ա թոթվում՝ բարի ա, ի՞նչ անես»։