Փաշինյանը դեռ ինչքա՞ն ա բոլորի արածների համար պատասխան տալու. Աշոտ Ասատրյան

Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վերջը Փաշինյանը դեռ ինչքանա՞ բոլորի արածների համար պատասխան տալու։ Չե՞ք հասկանում, որ էս շրջանում որ մեկդ ինչ անեք տանելու են կապեն Նիկոլի հետ։ Զուտ մենակ էն պատճառով, որովհետև որ մեկիդ լսենք պարզ կդառնա, որ էս հեղափոխությունը մենակ դուք եք արել։

Ու կապ չունի, թե ում հանդեպ ինչ եք անում, մեկա դեմ եք տալիս Նիկոլին, մեկա ընդդիմադիրները իրան են քլնգելու, որովհետև իրա մեղքի բաժինն էլ իրոք կա, որ բոլորի արածը իրա վրայա վեկալում, որովհետև գիտի ոչ մեկ իրա արածի տակից չի կարողանալու դուրս գալ։

Էս էր մեր պետությանը մնում, որ փողոցային ռազբոռկի համար երկրի վարչապետը կարծիք հայտներ։ Երկրի վարչապետից պատասխան պահանջեին։ Բա իհարկե, ուրիշ լուրջ հարց չկա, քաղաքում տեղի ունեցող կիլդիմներն ենք պետական մակարդակով վերլուծում։

Տենաս Փաշինյանը գոնե էսքանից հետո հետևություններ անումա՞, մի հատ ցուցակը աչքի տակով անցնակցնումա, թե՞ ով կա կողքը, ովա ավելորդ»։