Փաշինյանը՝ աղմուկ հանած լուսանկարի մասին․ «Քաղաքացիներն էլ հարսանիք են անում» (Տեսանյութ)

Փաշինյանը՝ աղմուկ հանած լուսանկարի մասին․ «Քաղաքացիներն էլ հարսանիք են անում» (Տեսանյութ)

ՀՀ Կառավարության այսօրվա հոկտեմբերի 28-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն խոսեց շահարկումների մասին, որ պետական միջոցառումներից լուսանկար են տարածում ու գրում՝ «վայ, տեսեք, պաշտոնյաները դիմակ չեն կրում»:

«Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիք են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ միջոցառման ժամանակ սուրճ խմելիս մարդիկ դիմակ կրո՞ւմ են»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ նշեց, որ այդ էժան շահարկումներին պետք է չտրվել. «Այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն»,-ասաց վարչապետը:

Տեսանյութը ստորև