«Ցավում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վրդովվել են մեր այցից, փոխարենը հպարտանան»․ Արփին և Միհրանը հանդես են եկել պարզաբանմամբ

«Ցավում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վրդովվել են մեր այցից, փոխարենը հպարտանան»․ Արփին և Միհրանը հանդես են եկել պարզաբանմամբ

Երգիչներ Արփի Գաբրիելյանը և Միհրան Ծառուկյանը իրենց սոց․ կայքերում պարզաբանել են այսօր համացանցում քննարկվող լուսանկարի և տեսանյութի վերաբերյալ։

«Հարգելի հայրենակիցներ Ծիծեռնակաբերդի մեր այցը և նկարահանումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ ՈՉ Այսօր:

Ցավում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վրդովվել են մեր այցից, փոխարենը հպարտանան որ Հայոց Ցեղասպանության մասին կրկին հիշատակվում է մեր բազմահազարանոց էջերով, աշխարհն է տեսնում և իմանում կատարվածի մասին, իսկ մեր թշնամիները ամեն ինչ անում են, որպեսզի սոց հարթակներում ոչ մի հիշեցում և ոչ մի հիշատկում չլինի Հայոց Ցեղասպանության մասին։

Մեկնաբանություն և բողոք գրելուց առաջ մի փոքր ՄՏԱԾԵՔ սիրելի Հայեր»։