Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո ու քո անցած ուղու, ապա նաև՝ իմ հանդեպ. Ռոմանոս Պետրոսյանը՝ Սասուն Միքայելյանին

Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ իր հասցեին արված հայտարարություններին:

Ռոմանոս Պետրոսյանը նաեւ նշել է. «Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ: Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։

Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ եւ մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության եւ իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։

Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար եւ խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլեւս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, եւ գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա Քաղաքացու»: