ՏՕՍ-1Ա հրանետների խոցումը. 66․6 մլն դոլարանոց հարված ադրբեջանական բանակին

ՏՕՍ-1Ա հրանետների խոցումը. 66․6 մլն դոլարանոց հարված ադրբեջանական բանակին

Factor.am-ը գրում է․ Պատերազմի առաջին երկու շաբաթում Ադրբեջանը 66․6 միլիոն դոլար է կորցրել միայն մեկ զինատեսակի գծով։ Եվ դա ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգն է, որ նախկինում անհանգստություն էր պատճառում դրա մասին տեսանյութեր դիտողներին։ Ադրբեջանն այս զինատեսակը գնել է 2011-2016 թվականներին։ 24 միավոր տեխնիկայի համար Ադրբեջանը Ռուսաստանին վճարել է շուրջ 400 միլիոն դոլար։

Ասել է թե՝ ամեն հրանետի համար՝ 16․6 միլիոն դոլար։ Այն արձակում է թերմոբարիկ արկեր, որոնք այրում են տեղանքը, և կիրառվում են զինծառայողների, տեխնիկայի կուտակումների դեմ։ Բայց չնայած իր կրակային հզորությանը, այս մեքենայի հրթիռները թռչում են ոչ ավելի, քան 6 կիլոմետր, նոր արդիականացումների դեպքում՝ առավելագույնը 10 կմ։

հրթիռակոծել

Այսինքն՝ մարտերին մասնակցելու համար դրանք պետք է շատ մոտ լինեն առաջնագծին։ Հենց այս դրվագը շուտով օգտագործեց հայկական կողմը։ Այս զինատեսակն առաջին անգամ հեղինակազրկվեց հենց Արցախի Պաշտպանության բանակի ձեռամբ։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները տեխնիկան բերեցին առաջնագիծ, մի քանի անգամ կրակեցին, և երբ հայկական բանակը ֆիքսեց դրանց դիրքը, անմիջապես շարքից հանեց հրանետներից մեկը։

Ադրբեջանը ստիպված էր հետ քաշել թանկարժեք տեխնիկան և ուղարկել պահեստ։ Երբ այս սեպտեմբերին նորից պատերազմ սկսվեց, ադրբեջանցիները կրկին այս տեխնիկան բերեցին ասպարեզ։ Մարտերի առաջին երկու շաբաթվա ընթացքում հայկական զինված ուժերն արդեն խոցեցին 4 հատ 16․6 միլիոն դոլարանոց տեխնիկա։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում