Մամուլ

Տրանսպորտից օգտվող 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանան

Երևանյան հանրային տրանսպորտում հիմա ուղևորներին վճարելու երեք տարբերակ է առաջարկվում` QR code-ով տոմսեր, 100 դրամանոց մետաղադրամ և արդեն նաև՝ բանկային քարտեր. այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգին անցում կատարելը երևանցիների համար ոչ միշտ է հասկանալի և ընդունելի, որոշակի ընդվզումներ կան:

Քաղաքացիները շատ հարցեր ու մտահոգություններ ունեն, սակայն Երևանի քաղաքապետարանը դրանք անպատասխան չի թողնում: Հանրային փոխադրամիջոցներից օգտվող շուրջ 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանա, իսկ մի շարք այլ խմբեր անվճար կերթևեկեն։

Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ ավելանում է նաև շարժակազմերի թիվը, երևանցիներն արդեն օգտվում են 15 նոր տրոլեյբուսից, պլանավորման փուլում է նաև 171 ավտոբուսի երթուղիներ դուրս գալը:

Անվտանգ, հասանելի ու հարմարավետ. 2025 թվականին Երևանն այլ որակի տրանսպորտային համակարգ կունենա»:

Կիսվեք էջում