Մամուլ

Տուֆով բարձված «ԶԻԼ» բեռնատարի և «Hyundai Elantra» մեքենայի բախման հետևանքով կա 1 զոհ և վիրավոր

Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և տուֆ քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով քարերը թափվել են։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգու օպերատիվորեն ժամանած Մարալիկի շտապ օգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբարել, այնուհետև տեղափոխել «Մարալիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ 

zil enatra

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։