«Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում մեծ հաճույքով կրում էի հայկական՝ «Ruzane» բրենդի զգեստը». Աննա Հակոբյան․ Ֆոտո

«Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ՝ մեր ֆիլմի պրեմիերային, մեծ հաճույքով կրում էի հայկական՝ «Ruzane» բրենդի զգեստը»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով ամիսներ առաջ խոստացել էր, որ այսուհետ կրելու է բացառապես հայկական արտադրության հագուստներ։

Հիշեցնենք՝ վարչապետի տիկինը սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում ներկա գտնվեց Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ/ I am not alone» ֆիլմի պրեմիերային։