Տնտեսական աճը բլեֆ է. Փաշինյանը մատը մատին չի խփել փոփոխությունների համար. Հրանտ Բագրատյան

Տնտեսական աճը բլեֆ է։ Նոր իշխանությունները դարձյալ օլիգարխների տնտեսական հիմքի վրա են ստեղծված: Այդ սպառման վրա հիմնված մոդելը միշտ առաջ է բերում և արտադրում է օլիգարխիկ համակարգ: Այս մասին Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված 2020 թվականի բյուջեի նախագծով կառավարության այն կանխատեսումը, որ տնտեսական աճը լինելու է 4.9 տոկոս, ինչն ավելի ցածր է, քան նախորդ 3 տարիներին, Բագրատյանը պատասխանեց.

«Այդ բյուջեի նախագիծը, ինձ հասած տեղեկություններով, դեռ կառավարությունից դուրս չի եկել և ԱԺ չի գնացել, որովհետև հնարավոր է՝ մենք հիմա քննարկենք 4.9 տոկոսը, վաղը մեզ արձագանքեն՝ այ, անտեղյակնե՛ր, 4.9 չէ, 9.9 է: Այո՛, կառավարությունում քննարկվել և քննարկվում է մի նախագիծ, որտեղ գրված է 4.9 տոկոս, բայց կրկնում եմ՝ թուղթը քննարկման փուլում է:

Այնուամենայնիվ, 4.9-ը նշանակում է, որ երբ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում ասում էր՝ ՀՆԱ-ն մինչև 2050 թվականը 15 անգամ կաճի, և երբ նրան հարցրին՝ ինչպե՞ս, նրանց թիմից պատասխանեցին՝ տարեկան 10 տոկոսով… Իշխանության երրորդ տարին է, որ մեր տնտեսական աճը տատանվում է 5 տոկոսի շրջանակներում»:

Մանրամասները՝ տեսանյութ