Տնից դուրս գալիս դիմակ կրելը հնարավոր է պարտադիր դառնա

Տնից դուրս գալիս դիմակ կրելը հնարավոր է պարտադիր դառնա

Հայաստանում հնարավոր է տնից դուրս գալիս դիմակ կրելը պարտադիր դառնա։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը չհերքեց տեղեկատվությունը՝ նշելով, որ դեռևս վերջանական որոշում չկա։

«Այս պահին հարցը քննարկվում է։ Երբ վերջնական որոշում կայացվի, կհայտարարենք այդ մասին, իսկ հիմա հարցը քննարկման ընթացքում է»,- ասել է Մանե Գևորգյանը։