Տյումեն-Երևան ինքնաթիռի շարժիչը օդ բարձրանալիս բռնկվել է․ այն արտակարգ վայրէջք է կատարել (Տեսանյութ)

Տյումեն-Երևան ինքնաթիռի շարժիչը օդ բարձրանալիս բռնկվել է․ այն արտակարգ վայրէջք է կատարել (Տեսանյութ)

Utair ավիաընկերության Տյումեն-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է շարժիչի բռնկման պատճառով, գրում է 72.ru պորտալը։

«Թռիչքը պետք է մեկնարկեր 07:20-ին։ Թռիչքի մեկնարկի ժամանակ շարժիչը բռնկվել է, եւ չվերթը չեղարկվել է։ Ուղեւորների կեսը գնացել է տուն։ Նոր չվերթ են խոստանում երեկոյան»,-ասել է ուղեւորներից մեկի ազգականը։

Համացանցում հայտնվել է միջադեպի տեսանյութը, որում երեւում է՝ ինչպես է բռնկվում օդանավի ձախ թեւը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Տեսանյութը ստորև