«Տղայիս տարել են ոտաբոբիկ, տռուսիկով՝ կնոջ, երեխու աչքի առաջ՝ նվաստացած վիճակում». Իջևանում ձերբակալվածի մայրը մանրամասներ է ներկայացնում

«Տղայիս տարել են ոտաբոբիկ, տռուսիկով՝ կնոջ, երեխու աչքի առաջ՝ նվաստացած վիճակում». Իջևանում ձերբակալվածի մայրը մանրամասներ է ներկայացնում։

Արդեն հայտնել էինք նախօրեին Իջևանում ոստիկանների և փայտի գործով զբաղվող ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների մասին, որի հետևանքով 12 ոստիկան էր վիրավորվել:

Բնակչուհի Հայկուհի Մելիքսեթյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մոտ 10 հոգի «կարմիր բերետավորներ» գիշերը 03:30-ին ներխուժել են գրեթե բոլոր ցուցարարների բնակարաններ ու բերման ենթարկել նրանց.

«Դարպասը ջարդելով, մեզ հրելով մտել են մեր տուն, տղաս է մոտեցել, հետո ամուսինս է իջել, ապա մեծ տղաս, իրանց բոլորին կանդալել են իմ դեմն ու տարել բաժին: Տղայիս տարել են ոտաբոբիկ, տռուսիկով՝ կնոջ, երեխու աչքի առաջ՝ նվաստացրած վիճակում»,- ասաց կինը: