Տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել

Տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 23-ին ժամը 13։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Ոստիկանները, փրկարարներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 35-40 տարեկան դեռևս անձը չպարզված տղամարդու դի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր։