Տիտանիկի խորտակումից խեղդված երեխայի ինքնությունը շատ երկար ժամանակ անհայտ է մնացել

Տիտանիկի խորտակումից խեղդված երեխայի ինքնությունը շատ երկար ժամանակ անհայտ է մնացել:

19-ամսական անգլիացի տղա, որը մահացել է Տիտանիկի խորտակման ժամանակ: Նրա դիակը գտել են այն մարդկանց մարմինների մեջ, որոնք չեն անցել ջրի տակ և տասնամյակներ շարունակ նա համարվում էր անհայտ երեխա և միայն 2007 թվականին պարզվեց, թե ով է նա:

Սիդնեյ Գուդվինը իր ընտանիքի միակ անդամն է, ում մարմինը գտնվել է և ճանաչվել: Նրա ծնողները, եղբայրները և քույրերը խեղդվել են:

Մինչև 2002 թվականը նա համարվում էր «անհայտ երեխա», հետո նրան համարվեցին շվեդական Պոլսոն ընտանիքի անդամ, սակայն երեխեայի երեք ատամներից վերցված ԴՆԹ-ի թեստից հետո, նրան սխալմամբ առնչում էին այլ երկու տարեկան երեխայի հետ։

Բաց մազերով երեխայի մարմինը չորրորդն է, որը «Մակեյ Բենեթ» հատուկ այդ նպատակներով ուղարկված նավը 1912 թվականի ապրիլի 17-ին ջրից հանեց նրա մարմինը։

«Մակեյ Բենեթ»-ի նավաստիները այնքան էին հուզվել, այդ երեխայի դիակը գտնելով, որ իրենք վճարեցին երեխայի գերեզմանի գումարը, այն գտնվում է Գլիֆակսի Ֆեյրվեյ գերեզմանոցում, որտեղ նրանք թաղել են 1912 թվականի մայիսի 4-ին: Դագաղի մեջ նավաստիները նաև դրեցին նրա կուլոնը, որի վրա գրված էր «Մեր Երեխան»։