«Տիկոս, Դու ինձ չկատարած խոստում ունեիր, Չեմ մոռացել գիտես». Լիա Զախարյան

«Տիկոս, Դու ինձ չկատարած խոստում ունեիր, Չեմ մոռացել գիտես». Լիա Զախարյան

Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է դերասանուհի Լիա Զախարյանը։

«Տիկոս, Դու ինձ չկատարած խոստում ունեիր, Չեմ մոռացել գիտես

Ու դեռ կսպասեմ, մինչև ինձ էլ բախտ վիճակվի, մի օր քեզ պես լուսավոր հրեշտակ դարձած, Գամ Խաղաղ երկնային կյանք քեզ հանդիպելու։

Հիմա եմ հասկանում ինչքաա՜ան ասելիք ունեմ քեզ, Բառեերը կուտակվել են իրար վրա ու խեղդում են, ուզում են դուրս թռչել, խոսք դառնալ, ականջիդ հասնել։ Բայց նախատում եմ ինձ, ասելով Ուշա Լիա, դու այլևս առաջվա պես պատիվ չունես Տիկոին տեսնելու, շոշափելու, լսելու։

Դու հասարակ մահկանացու ես, Նա Լուսավոր Հրեշտակ։ Նրա հետ այսուհետ կարող ես խոսել միայն Աղոթքի միջոցով։

Լիա Զախարյան

Ու Աղոթում եմ, Ու կաղոթեմ միշտ Քո հոգու խաղաղության համար: Աղոթքով կասեմ, թե «Մարդկությունը» Քո տեսակի կարիքը ինչքա՜ն ունի։ Կասեմ քեզ, Թե հիմա ինչ մեծ կորուստ է Բոլորի համար, քեզ Նվիրել Երկնային Հրեշտակներին։ Կասեմ քեզ, որ քո կապուտակ, ջինջ, մաքուր աչքերը Արդեն կարոտել եմ

Կասեմ քեզ, որ քո ժպիտն ու Սիրառատ հոգին էլ եմ կարոտել։ Կասեմ քեզ, որ չմոռանաս ինձ, ու երբեմն այցելես իմ «երազ», որ միքիչ կիսվեմ քեզ հետ, Ամուր գրկեմ ու ասեմ Շնորհակալ եմ իմ այս «Քնի ու երազի» համար, որ քո կյանքի գնով շնորհեցիր:

Այնքա՜ն ցավոտ է, օդ է դարձել այս անտեր կարոտը Տիկոս

Ապրեմ, թե չապրեմ` ոչինչ չի փոխվի…»։