Տիեզերքի հետ կովերի միջոցով հաղորդակցվելու հետաքրքիր ձև

ԱՄՆ-ի Կանզաս նահանգում բնակվող ֆերմեր Դերեկ Կլինգենբերգն իրեն համարում է «կովերի նկարիչ»: Նա հայտնի է հետաքրքիր տեսահոլովակներով, որոնք պարբերաբար տեղադրում է YouTube-ում:

Ահավասիկ դրանցից մեկը: Ֆերմերը 300 կովերին կարողացել է դասավորել այնպես, որ ստացվել է անգլերեն «ողջույն» («Hi») բառը:

Այդ կերպ Կլինգենբերգը ցանկացել է իր ողջույնը հղել SpaceX հրթիռին: Ավելի ուշ նա ստացել է տիեզերքից արված լուսանկարը, որում երևում է իր մտահղացման արդյունքը: