Տիգրան Ուրիխանյանը բանավեճի սկզբին լքեց Հանրայինի տաղավարը (Տեսանյութ)

Տիգրան Ուրիխանյանը բանավեճի սկզբին լքեց Հանրայինի տաղավարը (Տեսանյութ)

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ընթացող բանավեճի սկզբին իր բացման խոսքից անմիջապես հետո լքեց հեռուստաընկերության տաղավարը:

«10-րդ տարին է, ինչ ես դեռ աշխատում եմ ՀՀ խորհրդարանում: 10 տարվա իմ ընդդիմադիր գործունեության ընթացքում իմ հանդիպած բոլոր իշխանությունների օրոք ես մի հարց եմ տվել՝ ինչո՞ւ է ժողովուրդս վատ ապրում…:

Ինձ հետաքրքրող հարցերը վերաբերում են բոլոր նախկիններին և այս իշխանությանը: Ինչո՞ւ այս բանավեճն ընտրվեց ու կազմակերպվեց այնպես, որ ես չկարողանամ նախկիններին ու ներկաներին տալ էդ նույն հարցերը:

Ես այսօր այստեղ եմ, որ հարգանքս դրսևորեմ ձեր և հեռուստադիտողի հանդեպ, այլ ոչ թե ՝ արհամարհանք: Եկել եմ, որ հայտնեմ՝ այս ձևաչափը կայանալ չի կարող և լքեմ ձեզ: Շնորհակալ եմ ուշադրության համար»,- ավարտելով խոսքը՝ Ուրիխանյանը լքեց Հանրայինի տաղավարը:

Տեսանյութը ստորև