Տիգրան Արզաքանցյանին զրկեցին ընտրություններին մասնակցելուց

Տիգրան Արզաքանցյանին զրկեցին ընտրություններին մասնակցելուց

ԿԸՀ-ն արտահերթ նիստում անվավեր ճանաչեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը։

«Ոստիկանության վիզաների և անձնագրային վարչության պետի գրությամբ փաստվում է, որ պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը չի հանդիսանում վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, հետևապես չունի ընտրվելու իրավունք։

Տիգրան Արզաքանցյան

Նման եզրահանգման է հանգում նաև ԿԸՀ-ն՝ սույն վարույթի շրջանակներում առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ»,- հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Այսպիսով, ԿԸՀ նիստում քվեարկության դրվեց Տիգրան Արզաքանցյանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշման նախագիծը։ 5 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց. այն կարող է բողոքարկվել դատարանում։