Տիգրան Ավինյանն ընտրվեց

Տիգրան Ավինյանն ընտրվեց

Այսօր Երեւանի քաղաքապետարանում ավագանու արտահերթ նիստն է։ Օրակարգում 19 հարց է ներառված, առաջին հարցով քննարկվում է Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ ընտրելու հարցը։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մինչ հարցի քննարկումը կարծիք հայտնեց, թե Ավինյանը, միանալով իրենց թիմին` հնարավորություն կունենան նրա փորձառությունը կիրառել։ 

Ավինյանը ելույթով հանդես եկավ` նախ խնդրելով 1 րոպե լռությամբ հարգել մարտի դաշտում զոհվածների հիշատակը, ապա անցավ իր ելույթին։

Տիգրան Ավինյան

«Ինձ շատ են հարցրել, թե խնդրահարույց չէ՞ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ, ես վստահաբար ուզում եմ ասել` անկախ նախկինում ստանձնած պաշտոնից, ինձ համար մեծագույն պատիվ է ծառայել երեւանցիներին»։

Քվեարկության արդյունքներով՝ 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, Տիգրան Ավինյանն ընտրվեց Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնում։

Նշենք, որ հաջորդ տարի նախատեսված են Երեւանի ավագանու ընտրություններ, իշխանության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Վերջինս մի քանի ամիս է` քաղաքապետարանում կադրային փոփոխություններ է անում։