Տեսնես Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ուզի մի տղամարդ տղա Երևանի քաղաքապետ ունենար. Միհրան Հակոբյան

Տեսնես Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ուզի մի տղամարդ տղա Երևանի քաղաքապետ ունենար. Միհրան Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեսնես Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ուզի մի տղամարդ տղա Երևանի քաղաքապետ ունենար, որ ձեռնարկեր ու անձամբ գլխավորեր Երևանի փողոցների փրփուրով ախտահանումը:

Տղամարդ, որ աղետի ժամանակ «մկան ծակին 10 թուման տված ու փախած չլիներ»:

Տղամարդ տղա, որ տրանսպորտ ախտահանող բրիգադներին ժողվարչապետի բառապաշարով ասած՝ անձամբ «դուխ տար» իր ներկայությամբ:

Տղամարդ տղա այնպիսի քաղաքապետ, ինչպիսիք այսօր աշխարհի շատ քաղաքներում առավոտից երեկո համաճարակի դեմ կռիվ են տալիս «առաջնագծում»»: