Տեսախցիկը արձանագրել է Արաբկիրի թաղապետարանի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը (Տեսանյութ)

Տեսախցիկը արձանագրել է Արաբկիրի թաղապետարանի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը (Տեսանյութ)

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է օգոստոսի 9-ին Նաիրի Զարյան փողոցի և Կոմիտաս անցուղու խաչմերուկում՝ Արաբկիրի թաղապետարանի դիմաց, ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Կարապետ Ա.-ն, իսկ Lexus-ը վարել է Երևանի բնակիչ, 49-ամյա Հովաննես Գ.-ն:

Վթարի հետևանքով Հովհաննես Գ.-ն տեղում մահացել էր, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 39-ամյա Գուրգեն Կ.-ն բուժօգնության է դիմել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը: Shamshyan.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած տեսանյութը, որով երևում է, թե ինչպես է տեղի ունեցել ողերգական ավտովթարը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Կարապետ Ա.-ն ԱՁ տնօրեն է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։40-ի սահմաններում Նաիրի Զարյան փողոցում՝ Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ, բախվել էին Lexus և Opel  մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ Lexus-ը գլխիվայր շրջվել էր։

Վարորդներին և վիրավորին առաջինը օգնության էին հասել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները։

Մահացածին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները, իսկ վարորդներին տեղում հոգեբանական օգնություն էին ցուցաբերել ԱԻՆ հոգեբանները։

Տեսանյութը ստորև