Տեղի է ունեցել «Սուրմալու»-ի պայթյունից զոհված քույրերի և 5-ամյա երեխայի հոգեհանգիստը (Տեսանյութ)
Տեղի է ունեցել «Սուրմալու»-ի պայթյունից զոհված քույրերի և 5-ամյա երեխայի հոգեհանգիստը (Տեսանյութ)
Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 5-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի է ունենում Եղվարդի սգո սրահում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրարփի Խաչատրյանն առեւտրի կենտրոն էր գնացել քրոջ և 5-ամյա որդու հետ՝ իր չծնված երեխայի համար գնումներ անելու։ 28–ամյա Սիրարփին Եղվարդից էր, ամուսնացել էր Եղեգնաձորում, աշխատում էր սպասարկման ոլորտում։
![mariam](https://bavnews.am/wp-content/uploads/2022/08/mariam-xachatryan.jpg)
Քույրը՝ Մարիամը, 30 տարեկան էր, ապրում էր Եղվարդում ծնողների հետ, ամուսնացած չէր։
Նրանց եղբայրն այս ամռանն էր զորակոչվել բանակ։
Մանրամասները՝ Oragir.news-ի տեսանյութում