Տեղի է ունեցել ՀՅԴ – ԲՀԿ հանդիպում․ Տեսանյութ

Տեղի է ունեցել ՀՅԴ – ԲՀԿ հանդիպում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ՀՅԴ կուսակցության ղեկավարության ներկայացուցիչներին։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող և երկրի հասարակական ու քաղաքական կյանքի համար կարևոր հարցերի համատեքստում:

Քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակին վերաբերվող հարցեր: Կողմերը ծանոթացել են քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ երկուստեք առկա դիրքորոշումներին: