Տարվա բրենդ՝ Զվարթնոց օդանավակայան․ տեղի ունեցավ Փի Առ մրցանակաբաշխությունը

Երեկ Երևանում տեղի ունեցավ  ամենամյա Պի Առ մրցանակաբաշխությունը։ Այն կազմակերպվել է «Հայկական Փի Առ ոսոցացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ է։

Տեղեկատվական հասարակական կազմակերպության տնօերն Աստղիկ Ավետիսյնը կարծում է, որ միջոռացումը իսկապես նախադեպային է, քանզի ոլորտի հմուտ մասնագետները, որոնց կարիքը կա, պետք է գնահատվեն և պարգևատրվեն․

«Պետության և հասարակության, կազմակերպությունների և հասարակության գրագետ հաղորդակցման խնդիրը կա, և այսօր պետք է կարևորվեն հենց այդ մասնագետները»։

Մրցանակաբաշխության արդյունքները ներկայացնում ենք ստորեև․

• Տարվա PR իրադարձություն՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողով (ՀՀ արտաքին գործերի նախարարություն),

• Տարվա իմիջային PR՝ Գլոբալ ինովացիոն ֆորում՝ «Հայաստանը նորարարության կենտրոն» իմիջի ամրապնդում (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)),

• Տարվա հրապարակային գործիչ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան,

• Տարվա քաղաքական գործիչ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան,

• Տարվա մշակութային PR՝ «Շնչող արվեստ» նախաձեռնություն (ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն),

• Տարվա ԶԼՄ՝ «Ազատություն» ռադիոկայան,

• Տարվա պետական կառույց՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան,

• Տարվա ճգնաժամային կառավարում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ,

• Տարվա PR նախաձեռնություն՝ «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծում («Մեգերյան կարպետ»),

• Տարվա ֆինանսական PR՝ InecoPAY վճարային լուծում (Ինեկոբանկ),

• Հայկական բրենդ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան,

• Տարվա նորարարական PR՝ «Arloopa» ընկերություն,

• Տարվա PR տեխնոլոգիա՝ «Իմ քայլը» քայլարշավ (Քաղաքացիական պայմանագիր),

• Տարվա Հայաստանի բարեկամ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ

• Տարվա կին՝ Հասմիկ Պապյան (օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ)

• Տարվա սփյուռքի ԶԼՄ՝ «Օրեր» եվրոպական ամսագիր:

Լիանա Մարտիրոսյան

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...