Տարին չավարտված արդեն 40 զոհ․ Հարցս ուղղված է նրանց, որոնց համար հայ զինվորն արժեք չունի․ Պավել Մանուկյան

Տարին չավարտված արդեն 40 զոհ․․․ Հայ ռազմական-հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայ ժողովուրդ. հերթական հայ զինվորի կորուստ. ինչքա՞ն կարելի է անտարբեր մնալ այս սովորական դարձած երևույթի հանդեպ: Տարին չավարտված արդեն 40 զոհ:

Ինձ համար հետաքրքիր է նիկոլապաշտների մեջ արդյոք կան որդեկորույսներ, խնդրում եմ արձագանքեն: Համասեռամոլներին, տրանսգենդերներին… հնդիկ- պակիստանցիներին, բոլորին է ուղղված հարցս, որոնց համար ընդհանրապես հայ զինվորն արժեք չունի:

Այսքա՜ն անտարբերություն մեզ համար և մեր սխալների հետևանքով նահատակվող հայ զինվորի հանդեպ:

Հ.Գ — Այն ազգը, որը կուրանա իր զինվորին, հերոսին իր իսկ ձեռքերով փորում է իր գերեզմանը»: