Տարեց կնոջը փակի տակ են պահել․ «Եվրոպլաստ 999»-ի տերը սպառնաց լրագրողին և խլեց հեռախոսը
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Ռոբոտների գործարանի»-ի տարածքում, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի ղեկավարը հարձակվել է Oragir.News-ի լրագրող Նարեկ Խաչատրյանի վրա, որն այդ պահին իր մասնագիտական գործունեությունն է իրականացնելիս եղել։
Oragir.News-ը ահազանգի հիման վրա ուղևորվել էր նշված տարածք՝ լուսաբանելու միայնակ տարեց կնոջ, որը 3 օր գտնվում է անազատության մեջ։
«Ոնց որ կալանվոր լինեմ, ոչ գնում եմ, ոչ գալիս եմ, ոչ մեկին չեն թողնում ոչ գան, ոչ էլ գնան։ 1995 թվից՝ 30 տարի այստեղ եմ բնակվել, այսօր ամբողջ օրը սիրտս ցավում է, ամբողջ օրը լարված վիճակում եմ եղել, գիշերը չեմ կարողացել քնել։
Գիշերը սիրտս քանի անգամ վատացել է։ Ասում է՝ դոմիկդ 1 շաբաթից հավաքի, տար։ Հենա՝ վեշերը հավաքած, դուրսը դրած ա։
Հարևանը եկավ, մի քիչ խոսեց, թողեց գնաց, չկարողացավ մտներ, տեղ չկա, չեն թողնում ոչ մեկին ներս մտնի։ Ի՞նչ անեմ ես հիմա։