Տարեցներին հաճախ ուղեկցեք արևին զբոսնելու. դա կերկարացնի նրանց կյանքը

Տարեցներին հաճախ ուղեկցեք արևին զբոսնելու. դա կերկարացնի նրանց կյանքը։ D3 վիտամինի հիմնական ազդեցիկ նյութը՝ խոլեկալցիֆերոլը, կարող է երկարացնել տարեց կանանց կյանքը:

Նրա բացակայությունը կարող է առաջացնել անկումների և կոտրվածքների մեծ վտանգ: Այս մասին հաղորդում է RBC-ն, որը նշվում է այն հետազոտության մեջ, որը տպագրվել է Կոկրանի գրադարանի վերջին հրատարակչության մեջ:

Գիտնականների միջազգային խումբը հետազոտություններ է իրականացրել, որին մասնակցել է 94,148 մարդ, որոնցից 79%-ը կազմել են 74 տարեկան և ավելի մարդիկ:

«Մինչև հիմա կոնկրետ տեղեկություններ չկային D3 վիտամինի օգտակարության մասին, մասնավորապես նրա՝ մահացության վրա ազդելու մասին: Գիտական այդ տեսության ապացույցը մենք գտել ենք վերջերս: Անալիզները ցույց են տվել, որ այն նվազեցնում է մահացության թիվը 6%-ով:

Դա նշանակում է, որ Դուք 200 հոգուց բաղկացած խմբին երկու տարվա ընթացքում պետք է D3 վիտամին տաք, որպեսզի փրկեք մեկ լրացուցիչ կյանք»,- մեկնաբանում է Սերբիայի Նիշ քաղաքի համալսարանի ներքին հիվանդությունների բժշկագիտության պրոֆեսոր Գորան Բելակովիչը:

Սա նշանակում է, որ ծերերը պետք է հաճախ դուրս գան արևի տակ զբոսնելու, քանի որ արևի շնորհիվ է օրգանիզմում առաջանում D3 վիտամինը: