Տատիկը թոռնիկի հետ իրենց դուրս է գցել պատուհանից. նոր մանրամասներ հրդեհից
Տատիկը թոռնիկի հետ իրենց դուրս է գցել պատուհանից. նոր մանրամասներ հրդեհից
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի հրդեհի ժամանակ տատ ու թոռ են նետվել պատուհանից: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց հրդեհից տուժած բնակիչներից Սամվել Մարգարյանը:
«Հրդեհի ժամանակ ես տանը չեմ եղել, զինվորական եմ, թույլատրությունով եկել եմ, հասել ընտանիքիս: Տանը եղել են հայրս, մայրս, կինս ու շունս, փասռք Աստծո ընտանիքիս անդամները կարողացել են դուրս գալ:
Էդ պահին որ հասել եմ, հրդեհը դեռ էս հատված չէր հասել, կարողացել ենք անհրաժեշտ հագուստ, փաստաթղթերը դուրս բերել ու էլ ոչինչ չենք հասցրել: Էդ ժամանակ մարդիկ արդեն կիսամերկ, բոբիկ դուրս են եկել:
Ես իմացա, որ այն կողմից մի մասը պատուհանից են փորձել դուրս գալ, երկու հոգի՝ տատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատուհանից, տատիկը ծայրահեղ ծանր վիճակում է, թոռնիկի վիճակը լավ է»,- ասաց նա: