Տավուշում հակառակորդի հետ սահմանին փոխհրաձգություն է սկսվել

Տավուշում հակառակորդի հետ սահմանին փոխհրաձգություն է սկսվել

@wargonzo-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության սահմանի մոտ փոխհրաձգություն է հայ-ադրբեջանական ուժերի միջև։

Բերդ քաղաք

Կրակոցները լսելի են Կարմիրաղբյուր գյուղի շրջանում. մթնոլորտը ծայրաստիճան լարված է։

Պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը. մանրամասները ճշտելուն պես, կհրապարակենք: