Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում

Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղերից մեկում եղբայրը գտել է 21-ամյա եղբոր դին՝ անասնագոմում առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին:

Այս պահին երիտասարդի ինքնասպանության հետ կապված որևէ հստակ վարկած չկա:

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները: