Վրարեթ Երևանում. 24-ամյա վարորդը Բաղրամյան պողոտայում Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Վրարեթ Երևանում. 24-ամյա վարորդը Բաղրամյան պողոտայում Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 25 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Ռոբերտ Բարսեղյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտ պարեկներ Դավիթ Բարսեղյանն ու Ալբերտ Թումանյանը:

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: