Վրաստանում մեկ օրում տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը

Վրաստանում մեկ օրում տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը

Վրաստանում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թիանեթի քաղաքից 29 կմ (Մցխեթ-Մթիանեթիի մարզ), իսկ Թբիլիսիից 59 կմ հեռավորությամբ, հայտնում է Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 04:12-ին: Էպիկենտրոնը տեղակայված է 8 կմ խորությամբ:

երկրաշարժ

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Նախորդ երկրաշարժը տեղի էր ունեցել նախօրեին երեկոյան 21:58-ին, Թբիլիսիից 57 կմ հեռավորությամբ: 3,2 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված էր 12 կմ խորությամբ: