Վրաստանում ՀՀ քաղաքացիներից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Վրաստանում ՀՀ քաղաքացիներից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Քիչ առաջ խոսեցի իմ տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ, ով հիմա գտնվում է Թբիլիսում մեր տուժած քաղաքացիների կողքին և որոշեցինք նրանցից 3-ին վաղը առավոտյան տեղափոխել Հայաստան։

Մյուս 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Վերջիններիցս մեկի տեղափոխման հարցը կորոշենք վաղը առավոտյան. չի բացառվում սանավիացիայի օգտագործման տարբերակը։

Մեր դիվանագետները, ԱՆ և ԱԻՆ մասնագետները ամեն ինչ անում են տուժածների կյանքը փրկելու և Հայաստան տեղափոխելու համար»։